Նոր կարևոր հանգրվան․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ Ֆրանսիայից Caesar հաուբից ձեռքբերելու ՀՀ ծրագրերի մասին

Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:

«Նոր կարևոր հանգրվան՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», – X-ում գրել էր պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը X-ի իր էջում հայտնել էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։