Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին

Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետևյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։

Ի դեպ, «ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։

Իրականացնելով Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։

Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։

Փաստացի Փաշինյանը, ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր նահատակների հիշատակը, ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։

Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային խորհրդանիշների հետ՝ բանակ, եկեղեցի, պատմություն…

Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։

Թե բա՝ ինչո՞ւ են խաչքար տեղադրում։

Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում, իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։

Ապագա պատմաբանը սրանց կառավարումն անվանելու է թուրքկան դեսանտի օկուպացիայի սև ժամանակաշրջան։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից