Տաշիրի շրջակայքում պտտահողմ է

Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանավանի շրջակայքում և Լոռու մարզի Արմանիս գյուղում ևս պտտահողմեր էին դիտվել: