Եգիպտական և ռուսական մարտանավերը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտական նավերը զորավարժություններ կանցկացնեն Եգիպտոսի ռազմածովային ուժերի հետ Միջերկրական ծովում, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Ջոկատի կազմի մեջ մտնում են Նախիմովի գվարդիական շքանշանակիր «Վարյագ» հրթիռային հածանավը և «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը։ Նրանք դուրս են եկել եգիպտական նավահանգստից, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Եգիպտոսի ռազմածովային ուժերից զորավարժություններում ներկայացված կլինի ENS Al-Qadeer ֆրեգատը։ Զորավարժությունները տեղի կունենան «PASSEX» ձևաչափով, համատեղ վարժանքների մշակմամբ, կապի և մինչզննական գործողությունների մարզումներով, նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսական նավերը մտել են Ալեքսանդրիայի նավահանգիստ հունիսի 14-ին։ Անձնակազմերը հանգստացել են «հեռավոր արշավից հետո և ծանոթացել տեղի տեսարժան վայրերին»։

Ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, ռուսական նավերի մուտքը նավահանգիստ «հերթական գործնական քայլն է ռուս-եգիպտական ռազմածովային համագործակցության ամրապնդման գործում»։