ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են այդ կազմակերպությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ Այդ մասին նշված է ԵՄ-ում Բելգիայի նախագահության սոցիալական ցանցում։

«Մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են հանգել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը»,- նշված է հաղորդագրությունում։