«Հայ ասպետ»-ին 10 տարով տրված տարածքը Կառավարությունը հետ վերցրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց Երևանի Արշակունյաց թիվ 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 149,2 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տարածքը ժամանակին դպրոցից վերցվել էր և 10  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էև «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին: Սակայն այժմ այդ հիմնադրամի իրավունքը դադարեցվել է, հետևաբար, դպրոցի տնօրենը գրությամբ դիմել է, որ տարածքը կրկին իրենց տրվի:

Նշենք, որ դպրոցի հարևանությամբ կառուցվում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը, որը ևս խթան կհանդիսանա դպրոցի դասարանների քանակի ավելացմանը:

Նշենք, որ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը: