Երեկ կիրառված հատուկ միջոցների քանակը գրանցեց բոլոր ռեկորդները
Ճշգրտումներից հետո, արդեն կարող եմ ասել։
Անցած 30 տարիներում այդքան լուսաձայնային և այլ հատուկ միջոցներ չեն կիրառվել խաղաղ ու հայրենատեր մարդկանց նկատմամբ, որքան նիկոլի օրոք։ Երեկվա քանակը գրանցեց բոլոր ռեկորդները։
Ընդհանրապես աշխարհում նման բան չի եղել, բայց ոչ թե արձակված քանակի պահով չի գրանցվել, այլ տարածքի։ Մոտ 20 լուսաձայնային և այլ նռնակներ կրակվեցին անհամեմատ փոքր շառավիղ ունեցող մակերում։
Հ.Գ. Հաջորդիվ նաև կարելի է անդրադառնալ դրանց հասցրած վնասներին, կիրառման հաստատված ստանդարտները և դրանք կիրառելուց առաջ սահմանված կարգերը խախտելուն, ոստիկանության այլ ապօրինություններին։

