Բագրատ Սրբազանը կոչ արեց ցուցարարներին արգելափակել ԱԺ մուտքն ու ելքը. ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել (տեսանյութ)

Բագրատ Սրբազանը ցույցի մասնակիցներին կոչ արեց փակել ԱԺ-ի շենքի մուտքն ու ելքը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա հեռանալ: «Մարդ, որ խոստանում ու չի անում, ո՞վ է: Այ դուք դրան եք պաշտպանում, իմացեք»,- Սրբազանը դիմեց ոստիկաններին։

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների  խաչմերուկում իրավիճակը լարված է:  Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ ու ֆիզիկական ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Նրանք կանանց և երեխաներին հորդորում են լքել տարածքը, քանի որ հնարավոր է՝ հատուկ միջոց կիրառվի: