Փաշինյանը տվել է համաձայնություն. 200-300 հազար ադրբեջանցի կգան Հայաստան (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-ին ժամանեց Հայաստան՝ քննարկելու ՀՀ ղեկավարության հետ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման առաջընթացին, ներառյալ՝ Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը: Իսկ իրականում ո՞րն է Ջեյմս Օ’Բրայենի այցի իրական նպատակը։
Իրանը կողմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը, դեմ՝ ցանկացած նախագծի, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է CNN Turk-ին տված հարցազրույցում։ Ինչո՞ւ սույն պաշտոնյան նշեց, որ Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։
Երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ․ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Արտաքին հետախուզության տնօրենի և ԱԳ նախարարի հետ։ Ի՞նչ հարցեր են քննարկել։
Ո՞րն է «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման ներկա մարտավարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում

