Ելիսեյան պալատը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի լուրը

Ելիսեյան պալատը հերքել է տեղեկությունները, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ նման տեղեկություն էր հաղորդել Europe 1 ռադիոկայանը: Մասնավորապես նշվում էր, որ Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու հնարավորությունը, եթե աջերը հաղթեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները», – Մակրոնի մերձավորներից մեկի խոսքերն էր մեջբերել ռադիոկայանը: Միաժամանակ Europe 1-ը պնդում է, որ ինքը՝ Մակրոնը, վերջին շաբաթներին քննարկել է այս «ծայրահեղ սցենարը» իր զրուցակիցներից մեկի հետ։