Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ կորել է ադրբեջանական բանակի զինծառայող։

Նշվում է, որ հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել է զինծառայողը, որի որոնողական աշխատանքների հետ կապված ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։