«Ադրբեջանն ու Հայաստանը հաջողությունների են հասել իրենց պետական սահմանները հաստատելու գործում»․ Ալիև
«Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանները հաստատելու գործում»։ ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, նշելով, որ խոսքը սահմանի գրեթե 12,7 կմ երկարությամբ հատվածի համաձայնեցման մասին է։
Նա ասել է, թե «բանակցությունների միջոցով վերադարձվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղ, որոնք 30 տարի օկուպացիայի տակ են եղել, և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»։ Խոսքը Տավուշի հանձնված տարածքների մասին է։

