Եգիպտոսի նախագահն իր աջակցությունն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային հարցեր։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Ես աջակցություն եմ հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին», – ասել է Սիսին:

Եգիպտոսի նախագահը նաև ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են Գազային եգիպտական ​​օգնության մեծացման հարցերը և Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը։