Բագրատ Գալստանյանը հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, բայց պետք չի մարդկանց փուռը տալ. Ալեն Սիմոնյան
Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշին նստելը մի այիբ է, իջնելը երկրորդ այիբը. Արել է, հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, պետք չի մարդկանց փուռը տալ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինքն իրեն հակասում է, տարբեր հայտարարություններ է անում: Ցավում եմ, այդ մարդկանց համբերություն եմ ցանկանում:
Ես մեր ժողովրի իմաստությունը շատ հարգում եմ, ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, որոնց այս միջոցառումները անհանգստություն են պատճառում: Կոչ եմ անում ընդդիմության այսօրվա առաջնորդ Բագրատ Գալստանյանին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկի եւ հնարավորինս մարդկանց անդորրը չխանգարի: ՀՀ-ում ֆուտբոլային միջազգային խաղեր են տեղի ունենում, կինոփառատոն է տեղի ունենում, դրա պատճառով հյուրանոցներում խնդիրներ են լինում: Հայկական բիզնեսը տուժում է, ինչ է թե ինքը որոշել է հազար հոգով պտտվի Երեաւնի փողոցներով»,-ասաց նա:

