Պատուհանից ընկած երեխայի վիճակի մասին ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել երկրորդ հարկի պատուհանից ընկած երեխայի առողջական վիճակի մասին:
Նշվում է, որ նա բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։
«Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել է գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք:
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․Գ․-ն է, որն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, ստացած մարմնական վնասվածքով՝ տեղափոխվել «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

