Փաշինյանի աշխատանքային օրակարգում Բաքու այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյան

Փաշինյանի  մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։

«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,-«Արմենպրես»-ին ասել է Նազելի Բաղդասարյանը։

Թուրք լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան։