ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձինք ոստիկան ներկայանալով՝ բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձինք ոստիկան ներկայանալով՝ բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը։

Այս մասին հայտարարվեց նաև Սուրբ Աննա եկեղեցու բակում: Մեկը մոտեցավ Բագրատ Սրբազանիին և ասաց, որ շարժման մասնակիցներից մեկին քիչ առաջ առևանգեցին, տարան:

«Մեր Ժորային Ավետիսյան ճանապարհից նորից գողացել են: Խնդրում եմ՝ զբաղվեք այդ հարցով: Դիմացներիցդ տարան ու դուք չիմացա՞ք: Մեքենայի համարներն էլ կան»,-ասաց Սրբազանը և ընթերցեց համարանիշները՝ 37 XA 664: