Ուկրաինայում ձմռանը հնարավոր է 10-ժամյա հոսանքազրկում. Ռադայի պատգամավոր

Ուկրաինայում ձմռանը էլեկտրաէներգիայի անջատումների տևողությունը կարող է հասնել օրական 10 ժամի։  «Կիև» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Նագորնյակը։

«Պետք է նկատի ունենալ, որ ձմռանը… – 10 աստիճան ջերմաստիճանի դեպքում մենք կարող ենք լույսի ունենալ 12-14 ժամ, իսկ օրական 10 ժամ՝ առանց լույսի»,- ասել է նա։

Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով դժվար է «օրական 24 ժամ էլեկտրաէներգիա ունենալ»։

Հունիսի 1-ից Ուկրաինայում բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է ավելի քան 60 տոկոսով։