Այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլոց․ երթի մասնակիցները ՄԻՊ գրասենյակի առջև են (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ՄԻՊ գրասենյակի առջև։
«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլոց»,-ասաց Բագրատ Սրբազանը։

ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը Բագրատ Սրբազանին հայտնեց, որ պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Սրբազանին ու ևս երեք ներկայացուցչի։

Սրբազանն ասաց՝ առանց ԶԼՄ-ների հանդիպման չի կարող գնալ։
«Բաց, թափանցիկ խոսակցություն է, կարծում եմ, առաջին հերթին Մարդու իրավունքների պաշտպանը պետք է շահագրգռված լինի, որ մարդիկ նրա գործունեությունը տեսնեն, գնահատեն բոլոր արածները, որոնք տեղի են ունեցել։ Կխնդրեմ փոխանցեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Խոսնակն ասաց, պետք է փոխանցի լսածը Մանասյանին։ Մտավ շենք ու դեռ դուրս չի եկել։

Մանրամասները՝ տեսանյութում