2023 թ․ ՀՀ-ում վարկային աճը կազմել է մոտ 21 %

«2023 թվականին ֆինանսական համակարգի բոլոր հատվածներով արձանագրվել է ակտիվների աճ»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2023 թվականին ֆինանսական համակարգի զարգացումները։
Նրա խոսքով՝ բանկային ակտիվները կազմել են հանրապետության ֆինանսական ակտիվների գերակշիռ մասը՝ մոտ 83 % կամ 9.2 տրիլիոն դրամ։

Մարտին Գալստյանը հայտնեց, որ նախորդ տարի վարկային աճը կազմել է մոտ 21 %, իսկ վարկերի ընդհանուր ծավալը 5 տրիլիոն դրամ է, ավանդներն էլ աճել են ընդամենը 9.2 %-ով։

2023 թվականի տարեվերջին բանկային համակարգի շահութաբերությւոնը որոշակիորեն նվազել է մի քանի բանկերի կողմից խոշոր դուրսգրումներով պայմանավորված։

Գալստյանը նաև հայտնեց, որ Կենտրոնական բանկը ֆինանսական կայունության հիմնական ռիսկերից է համարում աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում լարվածությունների հետագա էսակալացիայի ռիսկերը և հիպոտեկային վարկերի և անշարժ գույքի գների շարունակական բարձր աճի պահպանումը։