Օդի աղտոտվածության ցուցանիշները Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորին

Օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորություններն օգտագործելով՝ մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ:

Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում և հասանելի կլինի բոլորին:

Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ամբողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը: