Իսրայելը հասել է Գազայի հատվածում դրված գրեթե բոլոր ռազմական նպատակներին․ Քիրբի

Իսրայելը հասել է Գազայի հատվածում դրված գրեթե բոլոր ռազմական նպատակներին, ՀԱՄԱՍ-ը նախկին ներուժը չունի։ Նման հայտարարություն է արել Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին։

Ըստ ԱՄՆ հետախուզության՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այլևս չունի այնպիսի ռազմական ներուժ, որը թույլ կտար լայնածավալ հարձակում իրականացնել Իսրայելի վրա․

«Մենք չենք ասում, որ ՀԱՄԱՍ-ը իրական սպառնալիք չէ Իսրայելի ժողովրդի համար: Սակայն նրանք չունեն ռազմական ներուժ՝ անելու այն, ինչ արեցին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին», – մանրամասներլ է Քիրբին։