ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն

ԱԳ նախարարության շենքի դիմացից խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության բաժին բերման ենթարկվածների թիվը դարձավ 26։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտարարվել էր 16 բերման ենթարկվածի մասին։

Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի նրան հարցեր ուղղեն։