ԱԳՆ-ը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- նշված է հայտարարության մեջ։