Ադրբեջանում հայերի հանդեպ ոչ թշնամական ցանկացած բառ պատժվելու է էլ ավելի ծանր, քան Այլիսլիի դեպքում
Երբ Ադրբեջանն էր պարտված, մտավորականներից մի հոգի, ընդամենը մի հոգի համարձակվեց գրել մեր մասին ոչ թշնամական բառապաշարով։
Թե ինչ եղավ Աքրամ Այլիսլիի հետ, շատերը գիտեն։ Նրանից վերցվեց այն ամենը, ինչ տվել էր պետությունը (կոչումներ, թոշակ և այլն), իսկ ընդդիմությունը խոստացավ 13.000 դոլար նրան, ով կկտրի Այլիսլիի ականջը։
Աշխատանքից հեռացվեցին նրա ընտանիքի բոլոր անդամները, հարազատները, պաշտպանության խոսք ասել համարձակվողները։
Համամարդկային արժեքների տեսակետից եթե նայենք, Այլիսլիի հանդեպ արվածը թերևս անբարոյականություն էր, բայց արդյո՞ք կկարողանային փոխել ստատուս-քվո, եթե Այլիսլիի կողքով պարզապես անցնեին, չտեսնելու տային։
Չէին կարողանա, ու դա է պատճառը, որ հիմա երբ Ադրբեջանում մեծ պետական փողեր են դրվել «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական նոր պրոյեկտի վրա, խաղաղության մասին ցանկացած խոսք, հայերի հանդեպ ոչ թշնամական ցանկացած բառ, մանավանդ եթե դա կարողանա ասել մտավորականը, պատժվելու է էլ ավելի ծանր, քան Այլիսլիի դեպքում։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

