Կեղծ հայրենասեր մտավորականներին էլ պետք է հանրային պախարակման ենթարկել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է։

Սերժ Սրապիոնյանը խոսեց Սրբազան պայքարի, Հայաստանի ազատագրման մասին՝ ասելով, որ այն թեև դանդաղ, բայց կհասնի իր նպատակին, որովհետև Աստծո կողմից օրհնված է։

Ըստ նրա՝ Բագրատ Սրբազանը առաջնորդելով շարժումը և համաձայնելով հանրային պահանջին՝ առաջադրելու վարչապետի իր թեկնածությունը, հսկայական զոհողության է գնում։ Հայաստանը այսօր, թվում է, անդառնալի ողբերգություների, իրադարձությունների մեջ է թաղված, և ինքնազոհության գնացող մարդը կարող է ստանձնել երկրի կառավարումը նման պայմաններում։

Գրականագետն ասաց, որ կեղծ հայրենասեր մտավորականները ևս պետք է ենթարկվեն հանրային պախարակման, և համաձայնեց դրա համար առանձին նախաձեռնություն ստեղծելու գաղափարի հետ։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում