Հայաստանի թիմը Կոսովոյում կխաղա ադրբեջանցիների հետ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմասնակցի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է առաջին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի թիմերի հետ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գևորգյանը և Մարատ Միքայելյանը:

Առաջինին ենթախմբի հանդիպումները կկայանան հունիսի 8-9-ը Կոսովոյում: