Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 167 մլն է հատկացրել Քոչարի հոբելյանական միջոցառումների համար
2024 թվականին լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261.3 հազար դրամ՝ հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ընդհանուր առմամբ, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը հավանության է արժանացրել 11 միջոցառումների իրականացման ծրագրային առաջարկներ:

