Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ժամը 19։00-ին կամփոփի օրը
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Կառավարության բակից քիչ առաջ հասավ Սուրբ Աննա եկեղեցու բակ։ Սրբազանը հայտարարեց, որ այսօր երեկոյան ժամը 19։00-ին կամփոփի օրը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները վաղ առավոտից, երբ զուգահեռ կառավարության հերթական նիստ էր ընթանում, շրջափակել էին կառավարության մուտքերը և պարալիզացրել Հանրապետության հրապարակում շարժը։
Ինչ-որ պահի Հանրապետության հրապարակում իրավիճակը լարվեց։ Քաշքշուկ սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև, ինչի հետևանքով կան բերման ենթարկվածներ։ Որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակից ակցիան տեղափոխվեց կառավարության շենքի բակ։
Շարժման մասնակիցները սպասում էին Փաշինյանի դուրս գալուն Կառավարության շենքից, սակայն նա հետնամուտքից ճողոպրեց։

