Աղետի գոտիներում անկած կենդանիներ կան, ոչ ճիշտ ոչնչացնելու դեպքում հիվանդությունների տարածման ռիսկ կա
Լոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով:

