Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները հայց են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ) օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայց կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Ֆեյսբուքում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ
«Մենք պատրաստվում ենք համապատասխան պահին հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները կարող են դառնալ այս պայքարի մասնակից և միանալ մեզ»,-նշվում է տեքստում։

