ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում․Պուտին
ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ՌԴ տարածքին հարվածելու ՆԱՏՕ-ի երկրների կոչին, փոխանցում է «Իզվեստիան»:
«Նրանք պետք է հիշեն, որ սա, որպես կանոն, փոքր տարածք ունեցող պետություն է, շատ խիտ բնակչությամբ։ Այդ գործոնը նրանք պետք է նկատի ունենան նախքան ռուսական տարածքի խորքը հարվածելը», – ընդգծել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ Խարկովի ուղղությամբ ռուսական հարձակման սկսվելուց հետո եվրոպական երկրներում և ՆԱՏՕ-ում սկսեցին քննարկել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան զենքի կիրառման հնարավորությունը: Այդ մասին, մասնավորապես, խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

