Ոստիկանությունն 9 անձի է բերման ենթարկել, 6 ավտոմեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
Հանրապետության հրապարակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանութուն։ Տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,–հայտնել են մամուլի ծառայությունից։
Բացի այդ, բողոքի ակցիայի ևս 7 մասնակցի բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից։
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան եւ ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:
Վաղ առավոտից կառավարությունը բոլոր կողմերից շրջափակվել է ոստիկանական շղթայով։

