Կարմիրբերետավորները բախում են հրահրել Հանրապետության հրապարակում
Ոստիկանական հատուջոկատայինները հրմշտոց են հրահրել Երևանի Հանրապետության հրապարակում։
Պահանջելով հեռանալ հրապարակից՝ ոստիկանությունը կարճ ժամանակ անց անցել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով մարդկանց դուրս հանել հրապարակից։ Սակայն ինչ-որ պատճառով սկսել է նահանջել։ Ոստիկանական մեծ ուժեր են մնում տեղերում, հավանաբար հետագա հրամանների սպասելով։ Մարդիկ վանկարկում են «ամոթ»։
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան եւ ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:
Նշենք, որ կառավարության շենքում ընթանում է կառավարության հերթական նիստը:

