Ոստիկանապետի ներշնչանքը

Ինչպես գիտեք վերջին ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում մեծ ծավալներ են ստացել առանց ակցիզ ծխախոտի ազատ վաճառքը։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, յուրաքանչյուրը կարող է ներկրել, վաճառել նախապես տեղեկացնելով իր բնակավայրի ոստիկանության բաժնի պետի քրեականի գծով տեղակալին

Ըստ հավաստի աղբյուրների այս «բիզնեսի» բուրգի վերևում կանգնած է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը, տեղերում «հարկահավաքությունը» իրականացնում են անձամբ բաժինների քրեականների պետերը։

Մեզ տեղեկությունը փոխանցած աղբյուրը նշեց, որ Հովհաննիսյանը բավականին «արդար» է շահը բաժանելու գործում, օրինակ բաժիններից մեկում օրեկան շահույթը կազմում է 150000 դրամ, որը հավասար բաժանվում է երեք տեղ` ոստիկանապետին, բաժնի պետին, քրեականի պետին։

Մասնավորապես Հայաստանում գործում է ոստիկանության ավելի քան 70 բաժին, և եթե ամենահամեստ հաշվարկներն էլ անենք, ապա ծխախոտի ապօրինի վաճառքից Հովհաննիսյանի գրպանն օրեկան մտնում է 2-2,5 մլն դրամ, ամսեկան 60֊75 մլն դրամ, կամ 150-190 հազ դոլլար։

Հետևաբար, պետք չէ զարմանալ, երբ երկրի գլխավոր միլիցին ջանքեր է գործադրում գլխավոր բրոկերին սրտանց ծառայելու համար և նույնիսկ անցնում է բոլոր բարոյական նորմերը։

Հ.գ

Սրանք արդեն այնքան են հղփացել ու լկտիացել, որ Կաթողիկոս էլ կսպանեն, Սրբազան էլ կկալանավորեն

Հ.գ 1

Ծո, հետևիցս գալուց, էն գմփի լոզոտ թուլին չբերեք, սիրտս խառնեգը ըդորից։

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից