Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ում բյուջեի քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում․ լրագրողների մուտքն արգելվել է
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները բաց են, սակայն լրագրողների մուտքը արգելվել է:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չեն մասնակցում:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
Այստեղ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

