Իմ պատգամն է՝ ձախ ու ծուռ ասածներին ոչ մի ձևով ականջ մի կախեք, մտքներդ, հոգիներդ չթուլացնեք որևէ ձևով․ Բագրատ Սրբազան
«Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառ Հայրապետին ու հոգևորականներին փորձելով արգելափակել, ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևած եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել»,-այսօր Երևանում Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այլևս իրենք մեր երկրում որևէ օրակարգ չեն թելադրելու: Թելադրողն էլ ենք մենք, ասողն էլ ենք մենք, անողն էլ ենք մենք: Իմ պատգամն է, ձախ ու ծուռ ասածներին ոչ մի ձևով ականջ մի կախեք, մտքներդ, հոգիներդ չթուլացնեք որևէ ձևով:
Մեր կիրակի օրվա հավաքն էլ է իրենց ցնցումների մեջ գցել: Կիրակի, ամսի 26-ին, ոչ ոք չէր սպասում, որ մեր ժողովուրդը այդքան մեծ քանակով դուրս կգա փողոց»,-ասաց նա:
Սրբազանը նաև հավելեց, որ մեր երկրում ամեն ոք իի գործողությունների, խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրի ու պատասխան տա. «Այս անտերությունը մարդկանց մեջ անապահովության զգացումը, լքված լինելու զգացումը, պետական պաշտոնյանի հղփացած լինելը, իրենց աթոռները հոր տնից բերած լինելու զգացումը, որ իրենք են ու վերջ, պետք է վերանա»,- ասաց Սրբազանը։

