Հայաստանում գաղտնալսելու նյութն էլ են կեղծում․ գլխին սարքելու արվեստը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Աննա Ծառուկյանն է։
Հայաստանում Փաշինյանի իշխանության օրոք լայնորեն տարածում է գտել մարդկանց գաղտնալսելու արատավոր երևույթը։ Բայց անգամ դա համապատասխան մարմինները չեն կարողանում հմուտ անել և խայտառակվում են։ Վերջին օրինակը Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին գաղտնալսելու ձախողված փորձն էր։
Մյուս կողմից էլ իրավապահ համակարգում գաղտնալսման նյութերը կեղծվում են, եթե դրանց բովանդակությունը չի համապատասխանում նրանց ակնկալիքներին։ Այդպիսի դեպքի է անդրադառնում փաստաբան Աննա Ծառուկյանը Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործով՝ ասելով, որ ակնհայտ անօրինական գործողություններ են իրականացվել Վահագն Աբգարյանին անազատության մեջ պահելու համար։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

