Վարչապետի թեկնածուի հարցն ամենակարևորը չէ, Վեհափառի հետ քննարկել ենք Շարժման օրակարգը. Բագրատ Սրբազան

Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակարգում ենք շարժվելու, նաեւ շարժման տրամաբանության մասին: Այս մասին 24News-ի հետ ճեպազրույցին ասել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բեմի վրա տարբեր ոլորտների մարդկանց կտեսնեք»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ վարչապետի թեկնածուի անուն նույնպես կարող է տրվել հրապարակում, սակայն «դա ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»:

Հարցին՝ կհաջողվի՞ հեռացնել իշխանություններին, նա պատասխանել է. «Միանշանակ, հաջողելու խնդիր չկա, անհրաժեշտություն կա: Պետք է հարցը այսպես դնել: Իրենց հեռանալն անհրաժեշտություն է, և կհեռանան»:

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում