Նիկոլի հուսահատության վերջին ճիգերը և անպատժելիության աղբյուրները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը։

Մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին, Արտաքին գործերի նախարարը, աշխարհիկ և հոգևորական բարձրաստիճան այրեր։ Որն է պատճառը այդ վթարի, ում էր ձեռնտու այդ անձանց մահը։

Ինչու Նիկոլ Փաշինյանը կրկին իրեն նույնականացնում է Պապ թագավորի հետ։ Ինչ  նոր թեզեր է նա շրջանառել նախօրեին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ։

Ինչ մեսիջներ է պարունակում ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ելույթը ընդդիմությանն ունեզրկելու, բանտարկելու և սպանելու հեռանկարով։

Ինչ հանգրվանում է «Հանուն Հայաստանի» շարժումը և ով է ՀՀ վարչապետի ընդդիմության թեկնածուն։

Ինչու մայիսի 20-21 –ին ՀՀ ժամանեցին ԱՄՆ ԿՀՎ, Պետքարտուղարության և «Խաղաղության կորպուսի» բարձրաստիճան պաշտոնյաները։

Ինչու է Կատար գնացել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում