Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված՝ Արագածի գագաթին (տեսանյութ)

«Մենք հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթը։ Բավականին ցուրտ է՝ -20 աստիճան, քամի, դահուկներով հասանք մինչև 3700 մ բարձրություն, ապա շարունակեցինք ոտքով»,-Արագածի ձնապատ գագաթից հայտարարում է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։
Նրա խոսքով, նպատակը, խորհուրդը մեկն է։
«Մենք այս վերելքն իրականացրինք հաջակցություն Կիրանցի մեր եղբայրների ու քույրերի, մարդիկ, որոնք այսօր անելանելի վիճակում մաքառում ու պայքարում են իրենց սեփականության ու ընդհանրապես հայրենիքի համար, ինչպես նաև  հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, մի հետաքրքիր ակցիա ենք արել՝  3800 մ բարձրության վրա գրել ենք Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասում է նա։