Թուրքիան հայտնել է Ադրբեջանին արդիականացված կործանիչ հանձնելու մասին

Ադրբեջանի ՌՕՈւ լրակազմը համալրվել է «Լաչին» արդիականացված կործանիչով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով SavunmaSanayIST պորտալին, այս մասին տեղեկացրել է  Ավիացիոն և տիեզերական արդյունաբերության թուրքական ընկերությունը։

Պարբերականը նշել է, որ խոսքը Թուրքիայի կողմից արդիականացված Су-25 МЛ կործանիչի մասին է։

«Կործանիչն իր անալոգներից տարբերվում է մի շարք առանձնահատկություններով։ Այն ունի կառավարվող ավիացիոն ռումբեր և Teber հրթիռներ, ինչպես նաև սարքավորում, որը թույլ է տալիս կառավարել թևավոր հրթիռներ։ Զենքն արտադրվում է Թուրքիայում։

Ինքնաթիռն ունի АНС/ККС ծրագրային ապահովում թռիչքի հեռավորությունն ավելացնելու համար թևերի հաշվին, հնարավորություններ վատ եղանակային պայմաններում դիտարկում իրականացնելու համար։

Ինքնաթիռը նաև ունի KGK հրթիռների լազերային ուղղորդման համակարգ։ KGK գլխավոր առավելությունը հրթիռի ուղղորդումն է մինչև 110 կիլոմետր հեռավորությամբ թիրախը խոցելու համար, ինչպես նաև ավելի քան 37 կիլոմետր բարձրությամբ հրթիռը ճիշտ կոմղնորոշելու հնարավորություն»,- թվարկված է հաղորդագրությունում։