Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը

Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհ են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները: Նրանք մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում փակ հանդիպման առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում։