Գերմանիայի կանցլերի և պաշտպանության նախարարի միջև ռազմական ծախսերի սահմանաչափերի առնչությամբ թունդ վեճ է ծագել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի միջև ռազմական ծախսերի սահմանաչափերի առնչությամբ թունդ վեճ է ծագել, քանի որ Բեռլինը ձգտում է հասնել «պատերազմի պատրաստ» երկիր դառնալու իր նպատակին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Պիստորիուսն ընկճվել է, քանի որ Շոլցը մերժել է 2025 թվականի պաշտպանության բյուջեն ավելացնել առնվազն 6,5 միլիարդ եվրոյով, գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։
Վեճի պատճառ է դարձել Պիստորիուսի՝ թերթին տված մեկնաբանությունը, երբ նա՝ ի դեմս Ռուսաստանի սպառնալիքների, խոստացել է Գերմանիան վերածել «պատերազմի պատրաստ երկրի», կոչ անելով պաշտպանական բյուջեն ազատել պետական պարտքի սահմանաչափերից:

