Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները

Այցով Վրաստանում են գտնվում Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներ Բայբա Բրաժեն, Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Մարգուս Ցախկնան և Թորդիս Կոլբրուն Ռեյկֆորդ Գիլֆադոտիրը, տեղեկացրել է SOVA-ն։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան լուսանկար է հրապարակել սոցցանցում, որտեղ նա լուսանկարվել է երեք գործընկերների հետ. «Դժվարին ժամանակներում դուք կարող եք ակնկալել բարեկամների աջակցությունը»,- գրել է նա։

Մայիսի 15-ին նախարարները կհանդիպեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ, ինչից հետո հանդես կգան հայտարարւթյամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, չնայած մասշտաբային բողոքներին և միջազգային հանրության քննադատությանը, խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճելի օրենքը երրորդ ընթերցմամբ։