Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Աբովյան, Մոսկովյան, Երվանդ Քոչարի, Տերյան, Չարենցի փողոցները, Սայաթ-Նովա պողոտան (լուսանկարներ)
Երևանում անհնազանդության խաղաղ ակցիաները շարունակվում են։
Մի շարք փողոցներ քաղաքացիները փակել են։ Ոստիկանները, սակայն, փորձում են բացել՝ բիրտ ուժ կիրառելով փողոցը փակած քաղաքացիների նկատմամբ։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը ներկայացնում է փողոցները, որոնք վաղ առավոտից քաղաքացիները փակել են՝ Աբովյան, Մոսկովյան, Երվանդ Քոչարի, Տերյան, Չարենցի փողոցները, Սայաթ-Նովա պողոտան, Թումանյան-Խանջյան խաչմերուկը ևս կարճ ժամանակով փակել են ինքնագլորներով։ Եղվարդի խճուղին մոտ 30 րոպե փակ է եղել: Այն բացվել է միայն շտապօգնության մեքենաների համար:
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։




