Բագրատ Սրբազանը հայտնել է շարժման վաղվա օրակարգը

Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը:

«Իրավապահ համակարգի նախկին շատ կարևոր աշխատակիցներ մոնիթորինգ են արել և տեղեկացրել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել Հայաստանում: Առավոտ ժամը 8-ից, կամ ավելի վաղ քաղաքացիներն արդեն փողոցներում են»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս է  եկել  եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը: