«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ  հայտարարած, ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին․ նա 21-րդ օրն է՝ օդանավակայանում է․

«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Լեո Նիկոլյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար։ Նրան թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։