Պապանձուեք, «իժերի ծնունդներ»

Սրբազանի վերաբերեալ անհասկանալի բարբաջանքներ թոյլ տուող դժբախտներին իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ նա դեռեւս բարձրաստիճան, ընդհանրապէս հոգեւոր կարգ չստացած 1992 թ.-ի յուլիսի վերջին եկել էր միանալու ԱԻՄԱՒԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ ԵՒ ԴՐԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՂ «Սիւնիքի աշխարհազաւրին» (ՍԱ) եւ միայն իմ կարգադրութեամբ մի քանի երիտասարդների հետ տարածքից տեղափոխուեց Գորիս․․․

Նա եկել էր, որովհետեւ վտանգաւոր ժամանակներ էին սկսւում, իսկ տեղափոխուեց Գորիս որովհետեւ ինչպէս նաեւ միւսներին չէինք հասցրել բաւարար պատրաստել իրավիճակում կողմնորոշուելու համար։ Ի դէպ, յուլիսի 29-ին եւ 30-ին Աիմաւանները պաշտպանելիս զոհուեցին 23 աշխարհազաւրայիններ, այդ թւում բանաստեղծուհի Ալվարդ վարդանեանն ու դերասանուհի Աղաւնի Տէր Ստեփանեանը։ Եւ հիմա նրան հասկանալ աջակցելու, գոնէ աղաւթակից դառնալու փոխարէն բարբաջողներին մի բան է մնում ասել՝ պապանձուեք, «իժերի ծնունդներ» ․․․ »։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից