Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի կապերին. ռուս պատգամավոր (տեսանյութ)
Մենք լավ գիտենք, որ այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի կապերին, այլև հայ ժողովրդի աշխարհայացքի հիմքերին, Հայ առաքելական եկեղեցուն, որը դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում համախմբեց ու հետ պահեց հայ ժողովրդին ուծացումից։ Այս մասին Մոսկվայում «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք»,- հարցրեց պատգամավորը։ Նա հիշեցրեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունը. «Նա սկսեց նրանից, որ Հայաստանը ջերմեռանդորեն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Նա իր ելույթում հարձակվեց Ռուսաստանի վրա, որը, ըստ նրա, տեռորի է ենթարկում հայ հասարակությանը, միջամտում ներքին գործերին, և այժմ ստիպված են արգելել ռուսական ալիքների հեռարձակումն իրենց տարածքում»,- նշել է Զատուլինը։
Հայաստանում մեր ընկերներից որևէ մեկը նախատինք զգո՞ւմ է, որ այս մարդիկ շարունակում են ղեկավարել և ուղղորդել Հայաստանը»,- ընդգծեց պատգամավորը։
Նա խոստովանեց, որ դա կարելի է համարել միջամտություն ներքին գործերին, բայց, իր գնահատմամբ, կան ներքինից ավելի կարևոր բաներ. սրանք բոլորն ընդհանուր հասկացություններ են թե՛ ռուս, թե՛ հայ ժողովրդի համար, օրինակ՝ պատիվն ու արդարությունը։

